ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ մարտին այցելեցի Լևոնին՝ նա պառկած էր վերակենդանացման բաժանմունքում. Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանն ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ այն մակագրելով. «Երբ այս տարվա մարտ ամսվա վերջին այցելեցի Լևոնին՝ նա պառկած էր վերակենդանացման բաժանմունքում՝ միացված արհեստական շնչառության ապարատին։ Լևոնի հիվանդության մասին կարդացել էի լրատվական կայքերից մեկում։ 18-ամյա տղայի մոտ ախտորոշվել էր Գիյեն-Բարեի սինդրոմ, նա ունակ չէր շարժել ձեռքերն ու ոտքերը, անգամ ինքնուրույն շնչել։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անձնակազմն ամեն ինչ անում էր նրա կյանքը փրկելու համար, սակայն Լևոնին ծայրահեղ ծանր վիճակից հանելու միակ տարբերակը Օկտագամա դեղն էր, որի նվազագույն կիրառումը 5 օրն էր։ Դեղը բավական թանկ է և մեկ օրվա օգտագործման գումարը կազմում է ավելի քան մեկ միլիոն դրամ։ Շատ ուրախ եմ ու նաև շնորհակալ, որ իմ խնդրանքին արձագանքեցին մեր բարերարները, ընկերները և հնարավոր եղավ կարճ ժամանակահատվածում դեղորայքը ձեռք բերել։ Այս վեց ամիսների ընթացքում Լևոնի բուժումը Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում կազմակերպվել է բացառապես անվճար։ Այժմ Լևոնը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում է, որտեղ կրկին մեր բարերարների աջակցությամբ վերականգնողական բուժում է ստանում։ Մասնագետների քրտնաջան աշխատանքի, իր համառության և կամքի ուժի շնորհիվ Լևոնն արդեն ինքնուրույն քայլում է։ Համոզված եմ, որ վերականգնողական բուժումն էլ ավարտելու է մեծ արդյունքներով և ինչպես ինքն է խոստացել, բուժումից հետո գնալու է Էջմիածին՝ Մայր աթոռում աղոթելու»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց զոհված ոստիկանի հիշատակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությանը, նա ֆեյսբուքյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեծ թվով հայկական համարանիշներով մեքենաներ Դաղստանի ճանապարհներին
Դաղստանում Вести Дагестан հաղորդաշարը պատմել է փողոցներում մեծ թվով հայկական համարանիշներով ավտոմեքենաների հայտնվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էն ժամանակ ոչ մեկ 30 մլն չի տվել»․ Մարգարիտա Խաչատրյանը՝ վարչապետին
Հանդիպում եմ զոհված զինծառայողների մայրերի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ &nb...