Գյումրիում 2 անձ ծեծել են թոշակառու կնոջը և հափշտակել ոսկյա մատանին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ հոկտեմբերի 20-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 04։00-ի սահմաններում 2 դիմակավորված անձ հարմարեցրած բանալիով բացել են Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի շենքերից մեկի՝ 70-ամյա Սուսաննա Բ-ի բնակարանի մուտքի դուռը և ապօրինի մուտք գործել բնակարան։ Ըստ Սուսաննա Բ-ի՝ ոստիկաններին և քննիչներին հայտնած տեղեկությունների՝ դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել իրեն, այնուհետև հյուրասենյակում գտնվող պահարաններից մեկից հափշտակել 40 հազար դրամ, ոսկյա մատանի, իսկ մեկ այլ պահարանից՝ մեկ այլ ոսկյա մատանի, այնուհետև ննջասենյակում դված պայուսակից հափշտակել են 15 հազար դրամ և դիմել փախուստի։
Սուսաննա Բ-ն «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը։ Փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչ Սամվելյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
Խոշոր և ողբերգական վթար Իսակովի պողոտայում. մահացածներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով (լուսանկարներ)
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, BMW մակնիշի 36...
Հրավառությունից հետո այրվում է Մատենադարանի հարակից տարածքը (լուսանկարներ)
Երևանի 2801-ամյակի տոնական միջոցառումներից շրջանակումտեղի ունեցած հրավառությունից հետո այրվում է Երևանի «Հաղթանակի» զբոս...
ՊԵԿ փոխնախագահի եղբայրը 64-ամյա կնոջ սպանության կասկածյալն է․ SHAMSHYAN.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության...