Երևանում բախվել են առանց համարանիշի մոպեդն ու Opel Astra-ն մոպեդավարը շպրտվել և գլխով բախվել է Opel-ի դիմապակուն. կա վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel Asttra մակնիշի 65 TT 556 համարանիշի և առաց համարանիշի մոպեդը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդավարը շպրտվել և գլխի հատվածով բախվել է Opel-ի դիմապակուն, որից հետո նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Բախման հետևանքով էլ մոպեդը կողաշրջվել է։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դեպքի վայրում ասում էին, որ օպերատիվորեն են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոպեդի վարորդի ինքնությունը։
Շարունակությունը shamshyan.com-ում