Չավուշօղլուն ժամ է դրել քրդերի առաջ՝ Սիրիայի հյուսիսից հեռանալու համար
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ եթե քրդական ուժերը տրված ժամանակում չհեռանան Սիրիայի հյուսիսից, ապա իրենք կվերսկսեն ռազմական գործողությունները նրանց դեմ։ Նա ասել է, որ քրդերին մնացել է մոտ 30 ժամ։
Խոսքը հրադադարի ժամկետի լրանալու մասին է։ Միացյալ Նահանգների և Թուրքիայի համաձայնությամբ թուրքական բանակը 120 ժամով դադարեցրել էր ռազմական գործողությունները, որպեսզի քրդական ուժերը հեռանային տարածքից։ Ենթադրվում է, որ նրանց հեռանալուց հետո ռազմական գործողությունների կարիք այլևս չի լինի։
Չավուշօղլուն ասել է, իբր իրենք ոչինչ չունեն քրդերի դեմ որպես էթնիկ միավորի, սակայն պնդում են, որ զինյալները հեռանան տարածքից։ Նրա խոսքով՝ թուրքական բանակի գործողությունների մեկնարկից հետո սիրիացի 360 հազար փախստականներ արդեն վերադարձել են Սիրիայի տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
Ձերբակալվել է Արսեն Բաբայանը. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության...