«Ժողովուրդ». «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» գրությունը շուտով կվերենա, հակառակ դեպքում կտուգանվեն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
Այսօր Հայաստանի հագուստի, կոշիկի խանութների մեծ մասի ներսի պատերին շատ հաճախ կարելի է հանդիպել «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» գրությանը, ինչը, ըստ մասնագետների, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում է: Նշված օրենքը հստակ ասում է, որ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում ոչ պարենային ապրանքը հետ վերադարձնել: Բայց Հայաստանում օրենքի այդ կետը չի պահպանվում: Յուրաքանչյուր խանութ իր կանոններով է շարժվում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս երևույթը շուտով կվերանա մեր երկրի առևտրի, սպասարկման ոլորտում: Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարել. վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն` ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ, հակառակ դեպքում կտուգանվի 50 հազար դրամով:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
Ձերբակալվել է Արսեն Բաբայանը. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության...