«168 ժամ». Վահե Գրիգորյանը ՍԴ որևէ նիստի չմասնակցելով` 3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել
«168 ժամ»-ը գրում է.
2019 թ. հունիսի 20-ին ԱԺ-ի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված և իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանն անցած շուրջ 5 ամսվա ընթացքում Սահմանադրական դատարանի որևէ աշխատակարգային նիստի չի մասնակցել, աշխատանքային որևէ պարտականություն չի իրականացրել, որևէ գործ չի քննել, սակայն ՀՀ պետբյուջեից ավելի քան 3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել: «Այսօրի» փոխանցմամբ ուշագրավ է, որ Վահե Գրիգորյանը թեև իր հարցազրույցներում հայտարարում է, որ Հայաստանը «Սահմանադրական դատարան չունի» և կասկածի տակ է դնում բարձր դատարանի լեգիտիմությունը, բայց դա նրան չի խանգարում հարկատուների միջոցներից ոչինչ չանելու դիմաց ամսական 793.680 դրամ աշխատավարձ ստանալուն:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է «Սահմանադրական դատարանի դատավորի՝ ՍԴ նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը», ինչն էլ հիմք է ԱԺ-ի կողմից ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու համար:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
Ձերբակալվել է Արսեն Բաբայանը. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության...