ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շառլ Ազնավուր որդին ՝ Նիկոլա Ազնավուրը տեղափոխվել է Հայաստան

Երեկ Գյումրիում բարեկամության այգու վերակառուցման ծրագրի մեկնարկի միջոցառմանը մասնակցել է Շառլ Ազնավուր որդին ՝ Նիկոլա Ազնավուրը: Նախկին այգին, որը 1988-ից հետո վերածվել էր տնակային ավանի, որպես հանգստի ու ժամանցի վայր՝ վերադարձվելու է քաղաքին։ Տարածքն ազատվել է 24 տնակներից: Ընտանիքներին նոր բնակարաններ հատկացնելու հարցում օգնել է նաև «Ազնավուր» հիմնադրամը։ Նիկոլա Ազնավուրին գյումրեցի փոքրիկները հոլ են նվիրել:

 

«Գյումրին մեր ընտանիքում առանձնահատուկ տեղ ունի։ Առաջին անգամը չէ, որ գալիս ենք Գյումրի։ Հանդիպել ենք այն ընտանիքների հետ, ովքեր այս տարածքից արդեն տեղափոխվել են։ Ու հնարավոր չէր չնկատել, թե շատ համեստ պայմաններում ապրող այդ ընտանիքները ինչ ջերմությամբ էին մեզ ընդունում ու հայավարի սեղաններ բացում։ Հենց այդ ջերմությունն է, որ ձգում ու նորից ու նորից է մեզ բերում Գյումրի։ Հուսով եմ՝ այս այգու վերակառուցումը մեծ նշանակություն կունենա Գյումրիի համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլա Ազնավուրը:

 

Ի դեպ, Նիկոլա Ազնավուրի կինը հայտնել է, որ իրենց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան:

 

Մանրամասները` shantnews.am-ի տեսանյութում:

Քաղաքականություն