«Փաստ». Հրայր Թովմասյանը կկլանավորվի՞
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ ՀՔԾ-ն հայտարարեց, որ ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:
Խոսքը Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելու մասին է: Քննչական գործողություններ են կատարվել ՀՀԿ-ում ու ՍԴ-ում, ավելին՝ նույնիսկ ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը եւ երկու դուստրերը։
Հաշվի առնելով, որ օրինական և իրավական հիմքերով չեն կարողանում հասնել Թովմասյանի հրաժարականին, թերթի աղբյուրների պնդմամբ, որոշում է կայացվել ամեն գնով նոր քրեական գործ հարուցել նրա նկատմամբ, և ցանկալի է՝ կոռուպցիոն բնույթի մեղադրանքով:
Սրանով իշխանություններն ուզում են միանգամից մի քանի հարց լուծել. նախ՝ հանրությանը կմատուցեն «կոռուպցիոներ» Հրայր Թովմասյանի կերպար ու կփորձեն վարկաբեկել նրան, և երկրորդ՝ հիմքեր կստեղծեն կալանավորելու, ինչի արդյունքում կկասեցվեն նրա լիազորությունները թե՛ որպես ՍԴ դատավոր, թե՛ որպես ՍԴ նախագահ:
Ներկայումս 4-5 քննչական խումբ է աշխատում Հրայր Թովմասյանի՝ նախկինում պաշտոնավարած բոլոր կառույցներում: Մեր տեղեկություններով, այս պահին դեռ ոչինչ չեն գտել, սակայն «վերևից» հստակ հրահանգ կա՝ առավելագույն կարճ ժամկետում գտնել համապատասխան «փաստեր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...