«Ապատեղեկատվություն». Էրդողանը` ռազմական գործողությունները վերսկսելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հաղորդագրություններն այն մասին, որ թուրք զինվորականները վերսկսել են Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» անվանումով գործողության շրջանակում քրդական կազմավորումների դիրքերին հարվածները՝ չնայած հայտարարված ժամանակավոր հրադադարին, չեն համապատասխանում իրականությանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ոչ մի գնդակոծություն չկա, այդ ամենն ապատեղեկատվություն է, չգիտեմ՝ որտեղից եք այդ ամենը վերցրել»,- ասել է Էրդողանը լրագրողներին:
Ավելի վաղ լրատվամիջոցները՝ քրդական աղբյուրներին հղումով, հայտնել էին, որ Թուրքիայի զինուժն ուրբաթ վերսկսել է Սիրիայի հյուսիս-արևելքում Ռաս ալ Այն քաղաքի վրա հարձակումները՝ չնայած ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածությանը:
Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության տվյալների համաձայն՝ թուրքական հրետանին հարվածներ է հասցրել մի քանի գյուղի: Al Arabiya հեռուստաալիքն էլ հայտնում է, որ Անկարայի կողմից կռվող սիրիական զինված խմբավորումների գրոհայինները հարձակվել են Ռաս ալ Այն ուղևորվող մարդասիրական ավտոշարասյան վրա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հինգշաբթի կայացած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման շուրջ: Ըստ հայտարարության ՝ Թուրքիան 120 ժամով կդադարեցնի Սիրիայում սկսած իր ռազմարշավը, որպեսզի քրդական զորամիավորումները դուրս բերվեն Սիրիայի հետ սահմանին ստեղծվող անվտանգության գոտուց:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Թուրքական ավիացիան հենց նույն օրը հարվածներ էր հասցրել երկու երկրների սահմանին գտնվող Ռաս ալ Այն և Սիրիայի մի շարք այլ քաղաքների:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Շնորհակալ եմ, որ դու կաս. Նավկան շնորհավոր է Պեսկովի ծննդյան տարեդարձը
Այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ծննդյան օրն է: Նրա կինը՝ օլիմպիական և աշխարհի բազմակի չեմպիոն, գեղասա...