Թովմասյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում. Դավիթ Հարությունյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ մյուսների կողմից իշխանության զավթման առերեւույթ հանցագործության փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելը որեւէ այլ բացատրություն չունի, քան քաղաքական հետապնդումը։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ որեւէ իրավական հիմք չկա քրեական գործի հարուցման համար. «Մեծ ցանկության դեպքում էլ, կարծում եմ, որեւէ ողջամիտ իրավաբան չի կարող այստեղ ոչինչ գտնել»։
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հիմնավորմանը, թե Հրայր Թովմասյանը պատգամավորական մանդատը վայր չի դրել ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելիս, Դավիթ Հարությունյանն արձագանքել է.
«Սահմանադրությունն ուղղակի է գործում տվյալ պարագայում, եւ ես կարծում եմ, որ Ազգային ժողովի նախագահը շատ ճիշտ է վարվել, որ վաղաժամկետ դադարեցրել է պատգամավորի լիազորությունների»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ի նախապատրաստած նյութերով հարուցվել է քրեական գործ իշխանության Հրայր Թովմասյանի եւ մյուսների կողմից իշխանության զավթման առերեւույթ հանցագործության փաստի առթիվ:
Նմանատիպ հոդվածներ
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...