«Ժողովուրդ». Ռուսաստանից այս տարվա հունվար-օգոստոսին 64 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն է եկել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները հետզհետե նվազում են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից պարզեց, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 34 մլն 260 հազար 200 դոլարի օգնություն: Մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 54 մլն 180 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն:
Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 2 մլն 618 հազար դոլարի չափով օգնություն, իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից՝ 451 հազար 100 դոլարի չափով: Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-օգոստոսին Հայաստան եկել է 545 հազար 700 դոլարի մարդասիրական օգնություն: Այս տարվա 8 ամիսներին Հայաստանը Շվեյցարիայից 9 մլն 784 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, իսկ ԱՊՀ Երկրներից Հայաստանը 71 հազար 200 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել:
Ռուսաստանից այս տարվա հունվար-օգոստոսին 64 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն է եկել: Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան է եկել 11 մլն 130 հազար դոլար մարդասիրական օգնություն: Անգամ Հնդկաստանից է Հա յաստանը մարդասիրական օգնություն ստացել՝ 2 մլն 656 հազար 300 դոլարի չափով, որը, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...