Կանադան դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա
Կանադայի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են սպառազինության մատակարարումները Թուրքիա՝ Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսում անցկացվող ռազմական գործողության պատճառով։ Այս մասին հայտնում է France24 հեռուստաալիքը։
«Կանադան վճռականորեն դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա»,-հայտնել է Կանադայի ԱԳՆ-ը։
Դիվանագիտական գերատեսչությունը կարծում է, որ Թուրքիայի գործողությունները կարող են խաթարել տարածաշրջանային կայունությունը և ի չիք դարձնել «Իսլամական պետության» դեմ պայքարում միջազգային կոալիցիայի գործողությունները։
Կանադայի ԱԳՆ-ը նաև կոչ է արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանն ու ապահովել հասանելիություն մարդասիրական օգնությանը։
Նշվում է, որ 2018 թվականին կանադական սպառազինության արտահաման ծավալը կազմել է մոտ 90 մլն դոլար։
Ավելի վաղ դեպի Թուրքիա զենքի մատակարարումները դադարեցրել էին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆինլանդիան և Նորվեգիան։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...
Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա. կլինեն նոր ձերբակալություննե՞ր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի...
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...