«PARA TV»-ի տնօրենը ստանձնում է Սանասարյանի կողմից վրաերթի ենթարկված երեխայի բուժման ծախսերը
«PARA TV» օնլայն հեռուստաընկերության տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու և անօգնական թողնելու միջադեպին՝ գրելով. «Սանասարյանի ամբողջ պատմության մեջ ինձ մի հարց է հուզում` երեխայի վիճակը: Թող իրավապահները պարզեն՝ ով է մեղավոր, ով` ոչ, բայց երեխան հիմա ունի խնդիր և, որքան հասկանում եմ, գումարի բացակայության պատճառով չեն կարողանում երեխային լիարժեք բուժել:
Ամուսինս և ես պատրաստակամ ենք ամբողջությամբ հոգալ երեխայի բուժման ծախսերը: Եթե ընկերներիս մեջ կան մարդիկ, ովքեր կարող են կապ հաստատել այդ ընտանիքի հետ, խնդրում եմ գրել ինձ, քանի որ ինքս կոնտակտներ գտնել չկարողացա»:
Գրառման մեկնաբանություններում օգտատերերը նշել են երեխայի մոր հետ հարցազրույց արած լրագրողին՝ կոնտակտները փոխանցելու խնդրանքով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Նոր մանրամասներ Արտաշատում թունավորված երեխաների մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցից տեղի բժկական կենտրոն տեղափոխված երեխաները գտնվում են թեթև և միջին ծանրության վիճակում։ Այս մասին...
Մանրամասներ ոստիկանին սպանած երիտասարդների ինքնությունից. նրանք մանկատան սաներ են եղել
Tert.am-ի տեղեկություններով ՝ այսօր ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող եր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...