Համագյուղացուն սպանած քաղաքացին ձերբակալվել է
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների տարած բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 12-ին' ժամը 17.40-ին, ոստիկանության Մասիսի բաժին է ինքնակամ ներկայացել Արարատի մարզի Գեղանիստ գյուղում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը' ներկայացնելով հանցագործության գործիք հրազենը։
Գեղանիստի բնակիչ, 34-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.17-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային բազմաբեկոր վնասվածքներով Գեղանիստ գյուղից հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22.30-ի սահմաններում, Գեղանիստի Կենտրոնական փողոցում, տուժածի ուղղությամբ որսորդական ողորկափող հրազենից կրակել ու փախուստի է դիմել 34-ամյա համագյուղացին։
Հիվանդանոց տեղափոխվածը գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպր...
ՀՐԱՏԱՊ․ Կրակոցներ Երևանում․ սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում Երեւանի 1-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...
Ուսանողները փուչիկից խեղդվում են. արտակարգ իրավիճակ Երևանի բժշկական քոլեջում
Armtimes.com-ի տեղեկություններով՝ Երեւանի հենակետային բժշկական քոլեջում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ըստ լուրերի՝ այնտե...