«Երևան Մոլ»-ի ավտոկայանատեղիում կոտրել են Lexus մեքենայի ապակին ու գողացել 6 մլն դրամ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած առանձնապես խոշոր չափի գողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգել Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Հարութ Ա-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։30-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Արշակունյաց պողոտայում գործող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրել են և ավտոմեքենայի սրահից գողացել գումար։
Գողացված գումարը կազմում է մոտ 6 մլն դրամ, իսկ Հարութ Ա-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն անհատ ձեռներեց է։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպր...
ՀՐԱՏԱՊ․ Կրակոցներ Երևանում․ սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում Երեւանի 1-...
Ուսանողները փուչիկից խեղդվում են. արտակարգ իրավիճակ Երևանի բժշկական քոլեջում
Armtimes.com-ի տեղեկություններով՝ Երեւանի հենակետային բժշկական քոլեջում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ըստ լուրերի՝ այնտե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...