94 սպա ծառայողական բնակարան է ստացել. բնակարանամուտին ներկա է Դավիթ Տոնոյանը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանրապետության մի շարք համայնքներում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքերի բացման հանդիսավոր արարողություններին։
Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, բնակելի շենքերից մեկը կառուցվել և շահագործման է հանձնվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Նորակառույց շենքի 22 բնակարանների բանալիները զինծառայողներին է հանձնել պաշտպանության նախարարը։ Սիսիան քաղաքում ևս սպաները ստացել են կահավորված 28 ծառայողական բնակարաններ։
Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները բնակարանամուտ են տոնել նաև Վայք քաղաքում, որտեղ ծառայողական բնակարաններ են ստացել 44 զինծառայողներ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նորակառույց շենքերում բնակարաններ ստացած զինծառայողներին և ընդգծել, որ զինված ուժերի սպայակազմի բնակավորման, սոցիալական ապահովության հարցը մշտապես գտնվում է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Վստահեցնելով, որ արվում է ամեն հնարավորը զինծառայողների սոցիալական բեռը թեթևացնելու համար, Դավիթ Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ բնակարանային խնդրի լուծումը մեծապես կնպաստի զինծառայողների մարտունակության բարձրացմանը և մարտական առաջադրանքների կատարմանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Նոր մանրամասներ Արտաշատում թունավորված երեխաների մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցից տեղի բժկական կենտրոն տեղափոխված երեխաները գտնվում են թեթև և միջին ծանրության վիճակում։ Այս մասին...
Մանրամասներ ոստիկանին սպանած երիտասարդների ինքնությունից. նրանք մանկատան սաներ են եղել
Tert.am-ի տեղեկություններով ՝ այսօր ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող եր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...