Բողոքի ակցիա Էրեբունի թանգարանի հարևանությամբ գործող ավտոշուկայի մոտ
Երևանում ավտոներկրող կազմակերպությունները բողոքի ակցիա են իրականացնում՝ կառավարությունից պահանջելով ոլորտում առկա խնդիրները լուծել: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Վրաստանում տևական ժամանակ է՝ ավտոներկրումների հետ կապված խնդրի առաջա են կանգնում:
«Քանի Վրաստանի վարչապետը գալիս է Հայաստան, պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը նրա հետ խոսի, հասկանան՝ ինչ խնդիրներ կան, Փոթիում մեր քաղաքացիներին տուգանում են, մեքենաները բեռնախցիկներից (կոնտեյներ) չեն իջեցնում, միտումնավոր ժամանակ են ձգում:
Եթե այսպես շարունակվի, փաստի առաջ ենք կանգնեու»,-մանրամասնեց նա:
Տիգրան Հովհաննիսյանը նաև ասաց, որ ավտոներկրողները դեմ են մաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշմանը: Նա ընդգծեց, որ պատրաստվում են Նուբարաեշենի ճանապարհը փակել:
Ակցիայի մասնակիցներն ասում են, որ այս խնդիրների վերաբերյալ պարբերբար համապատասխան մարմիներին տեղեկացրել են, բայց կոնկերտ լուծումներ չեն առաջարկվում. «Փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, խնդիրը չի լուծվում»,-ասաց մասնակիցներից մեկը:
Տարածքում են նաև ոստիկանները, և պարբերաբար մասնակիցներին նրանք հորդորում են ճանապարհը չփակել, ապօրինի գործողություններ չանել:
Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ սա դավադրություն է ՊԵԿ-ի կողմից: Նա զրուցեց ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ՝ հորդորելով լուծել այս հարցը կամ գալ այստեղ:
Ավելի ուշ ակցիա իրականացնող ավտոներկրողների ներկայացուցիչները համաձայնեցին հանդիպում ունենալ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ: Մյուսները շարունակում ակցիա իրականացնել Էրեբունի թանգարանի հարևանությամբ գործող ավտոշուկայի մոտ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Նոր մանրամասներ Արտաշատում թունավորված երեխաների մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցից տեղի բժկական կենտրոն տեղափոխված երեխաները գտնվում են թեթև և միջին ծանրության վիճակում։ Այս մասին...
Հոկտեմբերի 13-ին մի շարք փողոցներ փակ կլինեն՝ «Երևանյան մարաթոն»-ի անցկացմամբ պայմանավորված
Մրցույթին կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ 1 կմ վազքուղով: Վազքի բոլոր մասնակիցները կստանան մեդալ...