Արտակարգ դեպք Երևանում. 26-ամյա տղան թափառող շներին հրացանով կրակելու միջոցով վախեցնելու ընթացքում վնասել է հոր ոտքը
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, 2-րդ բուժմիավորումից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի ստորին երրորդի օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բուժմիավորում է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ բժիշկների օգնությանը դիմած քաղաքացին Երևան քաղաքի «Հաղթանակ» թաղամասի բնակիչ, 48-ամյա Անդրանիկ Բ.-ն է:
Մինչ բժիշկները նրան անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն թաղամասի բնակիչ, 26-ամյա Գոռ Բ.-ն թափառող շներին տան բակ չմտնելու համար, իրեն պատկանող հրացանով 2 անգամ օդ է կրակել, որից հետո հրացանը լիցքավորելիս անզգուշաբար կրակել և վնասվածք է հասցրել Անդրանիկ Բ.-ին:
Փաստի առթիվ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով, Գոռ Բ.-ն Ա. Բ.-ի տղան է:
Մանրամասները՝ shamshyan.com-ում
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպր...
Երևանում կրակոցներ են հնչել. նախնական տվյալներով կա մեկ սպանված
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչու...
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
ՀՐԱՏԱՊ․ Կրակոցներ Երևանում․ սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում Երեւանի 1-...