Վթար Երևանում. վարորդները քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից
Հոկտեմբերի 11-ին, ժամը 13:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Ռիո» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes C180» և «Volkswagen Golf» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենաների վարորդները քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Երևանում կրակոցներ են հնչել. նախնական տվյալներով կա մեկ սպանված
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչու...
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար Երևանում․ BMW-ն կողաշրջվել է
Խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Աճառյան փողոցում։ Այս մասին տեղեկացնում է Aurora News դիմած քաղաքացին։ Իրար...