ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի ժամանակ հարձակվել են ցուցարարների վրա
Կիևում Թուրքիայի դեսպանատան մոտ բախումներ են տեղի ունեցել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է hromadske.ua կայքը:
Ակցիայի կազմակերպիչներից Նատալյա Լունյոն տեղեկացրել է լրատվականին, որ մի քանի տասնյակ ցուցարարներ հավաքվել էին Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ բողոքելու Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության և «քրդերի ցեղասպանության» դեմ:
«Մենք պահանջում ենք Թուրքիայից դադարեցնել Սիրիա հյուսիս ներխուժումը: Մենք պահանջում ենք, որ Թուրքիան դադարեցնի պատերազմը, որում իբրև կռվում է ահաբեկիչների դեմ: Մենք պահանջում ենք դադարեցնել քրդերի ոչնչացումը»,- նշել է Լունյոն:
Ակցիայի ժամանակ դեսպանատան տարածքից դուրս են եկել մի քանի մարդ, հարձակվել են ցուցարարների վրա, պատռել նրանց պաստառները, իսկ նրանցից մեկը հարվածել է մի ցուցարարի ու թաքնվել դեսպանատան տարածքում:
Դեռևս պարզ չէ՝ արդյոք այդ մարդիկ դեսպանատան ներկայացուցիչներ են, թե պարզապես գտնվում էին դեսպանատան տարածքում:
Լունյոն նշել է նաև, որ ակցիայի ընթացքում երկու ոստիկաններ են եղել կանգնած, բայց չգիտես ինչու նրանք թույլ են տվել այդ մարդկանց վերադառնալ դեսպանատան տարածք:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիմ Քարդաշյանը Էջմիածնում մկրտեց երեխաներին․ NEWS.am
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ երեկոյան ժամանել է Երեւան, քիչ առաջ մեկնել է Էջմիածին։ Քիմը եւ նրա քույրը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լուրջ բան չի եղել». Ինչո՞ւ էր վարչապետը դուրս եկել համաժողովի ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սասունիկ համայնքում մասնակցում է «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համա...
«Բումերանգ» վարչապետի հետ. սելֆի անելու նոր սա՞րք է». «ուրիշին նվիրեք՝ մեր անունից». Փաշինյանը Սասունիկում՝ էքսպո ցուցահանդեսում
«Ծանոթանում եմ էքսպո ցուցահանդեսում ներկայացված Արագածոտնի մարզի տեղական արտադրանքին»,- ֆեյսբույքան ուղիղ եթերում ներկայ...