Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում տեղի կունենա «Ես մենակ չեմ» ֆիլմի պրեմիերան

Տեղի կունենա Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել է ստեղծագործական անձնակազմը: Այն կայանալու է Նյու Յորքում…

Տեղի կունենա Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել է ստեղծագործական անձնակազմը: Այն կայանալու է Նյու Յորքում նոյեմբերի 10-ին:

 

«Ես մենակ չեմ» ֆիլմի պրեմիերան եղել է սեպտեմբերի 7-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Փառատոնում այս աշխատանքը զբաղեցրել է 2-րդ տեղը: Նախատեսվո՞ւմ է արդյոք դրա ցուցադրությունը Հայաստանում, թե՞ ոչ, հեղինակները դեռ չեն հայտնում:

 

Ֆիլմը պատմում է 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մասին: Գործադիր պրոդյուսերներն են Սերժ Թանկյանը, որը նաեւ գրել է երաժշտությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Ջո Բերլինգերը, Դեն Բրաունը, Ալեն Պետրոսյանը եւ Սուրեն Համբարձումյանը:

 

 

Նմանատիպ հոդվածներ

«Բումերանգ» վարչապետի հետ. սելֆի անելու նոր սա՞րք է». «ուրիշին նվիրեք՝ մեր անունից». Փաշինյանը Սասունիկում՝ էքսպո ցուցահանդեսում

«Ծանոթանում եմ էքսպո ցուցահանդեսում ներկայացված Արագածոտնի մարզի տեղական արտադրանքին»,- ֆեյսբույքան ուղիղ եթերում ներկայ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250