ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում մեծաթիվ ծառեր են կտրվում. քաղաքացիները ահազանգում են
Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հանձնարարական էր տվել ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի հետևողական լինեն, որ հանրապետությունում իսպառ վերանա բնության նկատմամբ վանդալիզմը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հոկտեմբերի 11-ին Ազատության պողոտա-Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում անհայտ անձինք ծառերի սպանդ են իրականացրել։ Նրանք ծառերի սպանդը կատարել են օրը ցերեկով։ 30-ից ավելի հաստաբուն ծառեր մի քանի ժամվա ընթացքում քոքից կտրվել են։
Քաղաքացիներն էլ, տեսնելով բնության նկատմամբ տեղի ունեցածը, ասում էին. «Բա ո՞ւր ա էդ մեր կոչեցյալ կարգին քաղաքապետը։ Երեկ իր պաշտոնավարման 1 տարին է լրացել, բայց արդեն նման անմարդկային վերաբերմունք բնության նկատմամբ, այն էլ՝ օրը ցերեկով, նա չպետք է հանդուրժի։ Պետք է քաղաքապետարանն ու թաղապետարանը խստագույնս հետևողական լինեն և բնության նկատմամբ ոտնձգություն կատարած անձանց հայտնաբերեն, ինչը դաս կլինի մյուսներին։ Մոտ 30 տարեկան ծառեր էին, որոնք րոպեների ընթացքում վանդալները կտրեցին, ու էդ 30 ծառը թթվածին էր տալիս մեզ»։
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Երևանում կրակոցներ են հնչել. նախնական տվյալներով կա մեկ սպանված
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչու...
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար Երևանում․ BMW-ն կողաշրջվել է
Խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Աճառյան փողոցում։ Այս մասին տեղեկացնում է Aurora News դիմած քաղաքացին։ Իրար...