Հասարակություն

Բացահայտվել են 18 և 19 տարեկան երիտասարդների կատարած գողության դեպքերը

Բացահայտվել են 18 և 19 տարեկան երիտասարդների կատարած  գողության դեպքերը
Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են գողության մի շարք…

Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են գողության մի շարք դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել 2000թ. և 2001թ. ծնված երիտասարդներին։

 

 ՀՀ քննչական կոմիտեի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գյումրի քաղաքի բնակիչը՝ ծնված 2000թ., հանցավոր համաձայնության գալով 2001 թվականին ծնված իր ծանոթի հետ, 2019 թվականի հուլիս ամսվա սկզբից մինչև սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք գործելով Գյումրի քաղաքի Անի թաղամասում գտնվող բնակարան, կատարել են գողություն՝ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս:

 

Բացի այդ, նշված երիտասարդները մուտք են գործող նույն քաղաքում գործող գեղեցկության սրահ, մարզասրահ, խանութ և կատարել գործողություններ՝ պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս:

 

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2000թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1 կետերով, 177 –րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ և 3-րդ կետով /3 դրվագ/, իսկ 2001թ. ծնված երիտասարդին՝ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1,1 կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով /2 դրված/: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Խուզարկությունների արդյունքում վերջիններիս բնակարաններում և նրանց կից օժանդակ կառույցներում հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250