ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիմը հյուրանոցի համարից տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով Հայաստանում ստացած նվերները
Հայաստանում գտնվող ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հյուրանոցի իր համարից տեսանյութ է հրապարակել, որում ուսումնասիրում է այցի ընթացքում ստացած նվերները և շնորհակալություն հայտնում դրանց համար։
«Այժմ հյուրանոցի իմ սենյակում եմ և ուսումնասիրում եմ հիասքանչ նվերներս: Շնորհակալ եմ բոլորիդ` ուղարկված նվերների համար:
Ես և Քորթնին այսօր գործարար կանանց հետ հանդիպում ենք անցկացրել. ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց ևս` իրենց հրաշալի նվերների համար` զարդերի, ձեռքով պատրաստած օճառի և մնացածի համար»,- ասել է Քիմը:
Տեսանյությում մոդելը ևս մեկ անգամ խոսել է, թե ինչպես է օգտագործում իր Skims ապրանքանիշի արտադրանքը:
Պարբերականը նաև հիշատակում է Հայաստանում ապրանքանիշի արտադրություն կազմակերպելու Քիմի ցանկության մասին` նշելով, որ նա նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ քննադատության է ենթարկվել Թուրքիայում համանման արտադրություն կազմակերպելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիմ Քարդաշյանը Էջմիածնում մկրտեց երեխաներին․ NEWS.am
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ երեկոյան ժամանել է Երեւան, քիչ առաջ մեկնել է Էջմիածին։ Քիմը եւ նրա քույրը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լուրջ բան չի եղել». Ինչո՞ւ էր վարչապետը դուրս եկել համաժողովի ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սասունիկ համայնքում մասնակցում է «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համա...
«Բումերանգ» վարչապետի հետ. սելֆի անելու նոր սա՞րք է». «ուրիշին նվիրեք՝ մեր անունից». Փաշինյանը Սասունիկում՝ էքսպո ցուցահանդեսում
«Ծանոթանում եմ էքսպո ցուցահանդեսում ներկայացված Արագածոտնի մարզի տեղական արտադրանքին»,- ֆեյսբույքան ուղիղ եթերում ներկայ...