System of a down ռոք խումբը համերգ կունենա Հայաստանում
Հեղինակավոր System of a down ռոք խումբը 2020թ. հունիսին համերգ կունենա Հայաստանում:
Այս մասին հոկտեմբերի 9-ին Երևանում ընթացող WCIT-2019-ի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց խմբի մենակատար Սերժ Թանկյանը:
«Մենք այժմ համերգային շրջագայություն ենք իրականացնում Եվրոպայում: Հաջորդ տարվա հունիսին պատրաստվում ենք գալ Հայաստան»,- ասաց Թանկյանը:
Երաժիշտը չնշեց՝ համերգը փակ է լինելու, թե բացօթյա:
Աշխարհահռչակ System of a down ռոք խումբը Երևանի Հանրապետության Հրապարակում համերգով հանդես է եկել 2015թ. ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության իրազեկմանը նվիրված «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով: Համերգի ընթացքում խումբը կատարել է յուրահատուկ ստեղծագործություններ:
Նմանատիպ հոդվածներ
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...
Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված
Այսօր ժամը 10:40-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը անհայտ անձից ահազանգ է ստացել, որ Գյումու Քութաիսյան փողո...
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» արգելոցների մուտքն արդեն վճարովի է
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։&nbs...
Հոկտեմբերի 13-ին մի շարք փողոցներ փակ կլինեն՝ «Երևանյան մարաթոն»-ի անցկացմամբ պայմանավորված
Մրցույթին կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ 1 կմ վազքուղով: Վազքի բոլոր մասնակիցները կստանան մեդալ...