«Շշի Մելոյի» դեմ մահափորձ կատարած մեղադրյալների կալանքի ժամկետները երկարաձգվել են
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկարաձգել է «Շշի Մելո» անունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի դեմ օգոստոսի 2-ին իրականացված մահափորձի գործով մեղադրյալների կալանքի ժամկետները։ Որոշումների դեմ պաշտպաններն արդեն բողոքներ են ներկայացրել Վերաքննիչ դատարան։
Գործով մեղադրյալ Ջեմսիկ Մարտիրոսյանի պաշտպան, փաստաբան Վահագն Մարտիրոսյանը և մեղադրյալ Պետրոս Էլբակյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը տեղեկացրեցին, որ մեղադրանք առաջադրելուց ի վեր իրենց պաշտպանյալների մասնակցությամբ որևէ քննչական գործողություն, այդ թվում առերեսումներ չեն իրականացվել։
Պետրոս Էլբակյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը հայտնել է, որ քննիչի անգործությունը վիճարկել է վերադաս դատախազին։
Հիշեցնենք, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին`Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը եւ ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին կետի՝ ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռք բերելը, պահելը հոդվածների հատկանիշներով: Գործի շրջանակներում կալանավորվել են Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Արթուր Մխիթարյանը, 53-ամյա Պետրոս Էլբակյանը եւ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը, որոնք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը և հերքում են իրենց առնչությունը կատարված դեպքի հետ։
Գործարար Մելիք Մանուկյանն այս գործով ունի տուժողի կարգավիճակ։
Նմանատիպ հոդվածներ
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...
Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված
Այսօր ժամը 10:40-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը անհայտ անձից ահազանգ է ստացել, որ Գյումու Քութաիսյան փողո...
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» արգելոցների մուտքն արդեն վճարովի է
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։&nbs...
Հոկտեմբերի 13-ին մի շարք փողոցներ փակ կլինեն՝ «Երևանյան մարաթոն»-ի անցկացմամբ պայմանավորված
Մրցույթին կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ 1 կմ վազքուղով: Վազքի բոլոր մասնակիցները կստանան մեդալ...