«Հրապարակ». Ով է Հաշվեքննիչ պալատում ԼՀԿ թեկնածուն
Հրապարակ թերթը գրում է.
Իշխանությունը Հաշվեքննիչ պալատի անդամ առաջադրելու շանս է տվել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանին»։ Այսօր ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի արտահերթ նիստում Մանե Թանդիլյանի ղեկավարությամբ կքննարկվի թեկնածուի հարցը։
ԼՀԿ-ն այդ պաշտոնում կառաջադրի Կարեն Սարգսյանին։ Տնտեսագետ Սարգսյանը 2000-2001 թվականներին եղել է պետեկամուտների նախարարության վերահսկողության բաժնի հարկային տեսուչ, 2001-2006 թթ․՝ պետական գնումների գործակալության, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման բաժնի պետ, 2012-ից մինչ օրս՝ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրա, «Տնտեսագիտություն եւ կառավարում» ամբիոնի վարիչ։
Հիշեցնենք, որ լրանում է Հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը․ նա նշանակվել էր 2016 թ․ մարտին:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. կվիրահատվի
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի։ Infocom-ի փոխացմամբ` այս մասի...
Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան...
Չկա նման բան. Դավիթ Տոնոյանը` իր հրաժարականի մասին
Լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյան...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...