Ամերիկացիների 49 տոկոսը դեմ է Թրամփի պաշտոնանկությանը
ԱՄՆ քաղաքացիների մեծ մասն նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության համար լուրջ հիմքեր չի տեսնում: Հարցումն իրականացրել է Wall Street Journal-ը՝ NBC հեռուստաալիքի հետ համատեղ, հաղորդում է РБК-ն:
Հարցվածների միայն 24 տոկոսն է նշել, որ Կոնգրեսն արդեն բավարար ապացույցներ ունի նախագահի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար: 31 տոկոսն ասել է, որ օրենսդիրները դեռ պետք է պարզեն`Թրամփին պաշտոնանկ անելու պատճառներ կան, թե ոչ: Իսկ հարցվածների 39 տոկոսը նշել է, որ հավաքված տեղեկություններն անբավարար են, հետևաբար, նախագահը պետք է պաշտոնավարի մինչև հաջորդ ընտրություններ:
Մեկ այլ սոցհարցման ընթացքում մարդկանց խնդրել են պատասխանել հետևյալ հարցին՝ հեռացնել Թրամփին պաշտոնից, թե ոչ: Հարցվածների 41 տոկոսը կողմ է արտահայտվել նախագահի պաշտոնանկությանը, 49 տոկոսը՝ դեմ:
Աղբյուր` tert.am
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակ...
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիրը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադ...