«Ժողովուրդ». Իրավապահները պարզել են Վանաձորում սպանդի պատճառները
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օարթերթի տեղեկություններով` հոկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը գաղտնի խորհրդակցություն է հրավիրել ոստիկանության ղեկավար կազմի հետ ու շատ խիստ է խոսել ապօրինի զենք պահելու թեմայի առնչությամբ:
Մեր տեղեկություններով` շեշտել է` որքան ապօրինի զենք կա, ամբողջը պետք է հայտնաբերել: Բայց այս հայտարարության հենց հաջորդ օրը` հոկտեմբերի 4-ին, վրեժի ծարավը դարձյալ «գտավ» ապօրինի զենքը Վանաձորում:
Քաղաքում մեկ գիշերվա մեջ 3 հոգի սպանվեց, որոնցից երկուսը, ըստ մեր լուրերի, 25-ամյա ու 30-ամյա եղբայրներ են: Ի՞նչ է եղել այդ գիշեր Վանաձորի Միչուրինի փողոցի տներից մեկում, որտեղ հայտնաբերվել են 2 սպանվածները, 6 հոգու էլ մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, եւ նրանցից մեկն էլ ճանապարհին է մահացել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահները պարզել են այս սպանդի պատճառները, բայց քանի որ ընտանեկան եւ խիստ անձնական վրեժխնդրություն է եղել, նախաքննական մարմինը որոշել է չհրապարակել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Քիմ Քարդաշյանը Երևանում
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում է: Նրան արդեն տեսել են դստեր հետ Երևանում ՝ մեքենա նստելիս։ &nbs...
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» արգելոցների մուտքն արդեն վճարովի է
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։&nbs...
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...
Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված
Այսօր ժամը 10:40-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը անհայտ անձից ահազանգ է ստացել, որ Գյումու Քութաիսյան փողո...