ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաչատուրյան քույրերը պատմում են, թե ինչպես են սպանել հորը
Ռուսական լրատվամիջոցները հրապարկել են Մոսկվայում իր դուստրերի կողմից սպանված 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի տանը քննիչների անցկացված փորձի տեսանյութը:
РЕН ТВ հեռուստաալիքի հրապարակած կադրերում աղջիկները ցույց են տալիս, թե ինչպես են կատարել սպանությունը: Կրտսեր և միջնեկ քույրերը խոստովանում են, որ նրան մեջքի կողմից են մոտեցել, երբ նա քնած էր բազկաթոռին:
«Նա (կրտսեր քույրը) հասցրել է առաջին հարվածը, նա արթնացել է, այնուհետև ես հարվածեցի մուրճով, չեմ հիշում՝ մեկ, թե երկու անգամ», - պատմել է միջնեկ քույրը՝ Անգելինան:
Վիրավոր Միխայիլ Խաչատուրյանը վեր է կացել և սկսել հարցեր տալ, թե ինչ է կատարվում: Դրանից հետո մեղադրյալները զանգահարել են ոստիկանություն և շտապ օգնություն են կանչել:
Անգելինան ընդգծել է, որ իրենք նախապես չեն որոշել, թե ով ինչ պետք է անի և պահի տակ են գործել: Միևնույն ժամանակ ավագ քույրը նրանց փորձել է հետ պահել և մինչև վերջին պահը հրաժարվել է մասնակցել հանցագործությանը:
Ենթադրաբար, աղջիկները հորը սպանել են, երբ նա հերթական անգամ հարձակվել է կրտսեր քրոջ վրա:
Հիշեցնենք, որ մեծ հնչեղություն ստացած սպանությունը տեղի է ունեցել անցյալ տարվա հուլիսի 27-ին: Հունիսին ՔԿ-ն քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք էր առաջադրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Այս հոդվածով նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Նշվում է, որ Միխայիլ Խաչատուրյանը տարիներ շարունակ երեք քույրերին ենթարկել է ֆիզիկական բռնության և հոգեբանական ճնշումների:
Այսօր ավելի վաղ համացանցում հայտնվել էր Միխայիլ Խաչատուրյանի կողմից դստեր` Անգելինա Խաչատուրյանի վրա հարձակման հետևանքները ցուցադրող լուսանկարը:
Սեպտեմբերի վերջին Կոմսոմոլսկայա պրավդան հրապարակել էր Մոսկվայում իր դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանի հեռախոսում առկա տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է հայրը նվաստացնում աղջիկներին և հարվածում նրանցից մեկին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիմ Քարդաշյանը Էջմիածնում մկրտեց երեխաներին․ NEWS.am
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ երեկոյան ժամանել է Երեւան, քիչ առաջ մեկնել է Էջմիածին։ Քիմը եւ նրա քույրը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լուրջ բան չի եղել». Ինչո՞ւ էր վարչապետը դուրս եկել համաժողովի ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սասունիկ համայնքում մասնակցում է «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համա...
«Բումերանգ» վարչապետի հետ. սելֆի անելու նոր սա՞րք է». «ուրիշին նվիրեք՝ մեր անունից». Փաշինյանը Սասունիկում՝ էքսպո ցուցահանդեսում
«Ծանոթանում եմ էքսպո ցուցահանդեսում ներկայացված Արագածոտնի մարզի տեղական արտադրանքին»,- ֆեյսբույքան ուղիղ եթերում ներկայ...