Քիմ Քարդաշյանը ինստագրամում Հայաստանից լուսանկարներ է հրապարակում
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որը 2 օր առաջ ժամանել է Հայաստան` մասնակցելու WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին` որպես բանախոս, իր ինստագրամյան էջում Հայաստանից սթորիներ է հրապարակել:
Լուսանկարներից մեկում նա հրապարակել է խաղողի որթի լուսանկարը և մակագրել «Երևան, Հայաստան»:
«Սուրբ Էջմիածին. աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկը»:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը և քույրը` Քորթնին, այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ հեռուստաաստղի երկու որդիները և դուստրը մկրտվել են:
Մկրտության ժամանակ Քարդաշյանի երեխաները ստացել են հայ սրբերի անունները՝ Վարդան, Գրիգոր և Աշխեն:
Նմանատիպ հոդվածներ
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» արգելոցների մուտքն արդեն վճարովի է
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։&nbs...
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...
Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված
Այսօր ժամը 10:40-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը անհայտ անձից ահազանգ է ստացել, որ Գյումու Քութաիսյան փողո...
Քիմ Քարդաշյանը Երևանում
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում է: Նրան արդեն տեսել են դստեր հետ Երևանում ՝ մեքենա նստելիս։ &nbs...