Քաղաքապետարանը 9.000 աղբաման է պատվիրել, հիմա աշխատում է 34 աղբատար մեքենա
Երեւանի քաղաքապետարանը 9.000 աղբաման է պատվիրել եւ շուտով բոլորը կստացվեն: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Այսօր արդեն տեսնում ենք դրական փոփոխություններ, բայց սա վերջը չէ, ավելի լավ է լինելու: Սանմաքրումը մենք նոր ենք սկսում, որովհետեւ մինչեւ այս միայն աղբահանություն էինք իրականացնում: Այս պահին փոխված է 4.000 աղբաման, նախատեսում ենք փոխել եւս 9.000-ը»,- նկատեց քաղաքապետը:
Նա նշեց, որ այս պահին աշխատում է 34 աղբատար մեքենա, նախատեսում են, որ պետք է աշխատի 54-ը: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներից այդքան համբերատար գտնվելու համար: Նկատեց, որ այս պահին աղբահանությունը դրական է գնահատում, բայց շատ ավելի լավ է պատկերացնում այն, ինչն այս պահին չկա:
«Սանմաքրման աշխատանքների համար սկսել ենք մարդկանց հավաքագրումը: Այդտեղ նույնպես դրական դինամիկա է լինելու»,- վստահեցրեց Հայկ Մարությանը:
Նմանատիպ հոդվածներ
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» արգելոցների մուտքն արդեն վճարովի է
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։&nbs...
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...
Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված
Այսօր ժամը 10:40-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը անհայտ անձից ահազանգ է ստացել, որ Գյումու Քութաիսյան փողո...
Քիմ Քարդաշյանը Երևանում
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում է: Նրան արդեն տեսել են դստեր հետ Երևանում ՝ մեքենա նստելիս։ &nbs...