Նոր ապացույցներ. Խաչատուրյան քույրերը պարբերաբար ծեծի են ենթարկվել հոր կողմից
Հայտնվել է Միխայիլ Խաչատուրյանի կողմից դստեր` Անգելինա Խաչատուրյանի վրա հարձակման հետևանքները ցուցադրող լուսանկար, ինչպես նաև դեպքից հետո աղջկա նամակագրությունը հորաքրոջ որդու հետ, գրում է МК-ն:
Երեք քույրերից ամենափոքրի` Մարիայի կողմից արված լուսանկարում քույրն արյան մեջ է: Լուսանկարն արվել է 2018 թվականի մարտին: Աղջիկն այն ուղարկել է հորաքրոջը: Այնուհետև ծեծի արդյունքը տեսել է քրոջ որդին: Վերջինս գրել է Անգելինային` հարցնելով` «Ի՞նչ է եղել»: Աղջիկը պատասխանել է, որ իրենց ընտանիքի համար նման հարվածները սովորական երևույթ են համարվում:
«Օր չի եղել, որ նա (հայրը) իրեն լավ դրսևորի: Մոռացիր դրա մասին: Ամեն ինչ կարգին է»,- գրել է Անգելինան:
Ազգականին զարմացրել է աղջկա հանգիստ արձագանքը տեղի ունեցածին: Նա քննադատել է քեռու պահվածքը և նրան «սատանա» է անվանել:
Ավելի վաղ, դուստրերի կողմից սպանված գործարարի քրոջ որդին մեկնաբանել էր տեսանյութը, որտեղ հայրն աղջիկներին ծաղրի է ենթարկում: Տեսանյութում հայրը հարվածում է քույրերից ամենափոքրին` իր աչքերի մեջ չնայելու համար: Խաչատուրյանի քրոջ որդին ասել է, որ դրա մեջ ոչ մի վատ բան չի տեսնում: Նրա կարծիքով` տեսանյութը միայն ապացուցում է, որ քույրերը չէին լսում հորը և իրենց դրսևորում էին այնպես, ինչպես ուզում էին:
Հունիսին ՔԿ-ն քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք էր առաջադրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Այս հոդվածով նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը 2018թ. հուլիսին սպանված էր հայտնաբերվել իր մոսկովյան տանը: Նրա դիակի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ վնասվածքներ: Տղամարդու 17, 18 և 19 տարեկան դուստրերը ձերբակալվել էին:
Նշվում է, որ Միխայիլ Խաչատուրյանը տարիներ շարունակ երեք քույրերին ենթարկել է ֆիզիկական և սեռական բռնության: Քույրերի պաշտպանությունը, ինչպես նաև հանրությունը պնդում են, որ աղջիկների գործողությունները կրել են ինքնապաշտպանական բնույթ և չեն կարող դիտարկվել որպես նախապես պայմանավորված խմբակային հանցագործություն:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հրապարակել էին աղջիկների առաջին ցուցմունքների սղագրությունը: Հարցաքննությունների ժամանակ նրանք ամենայն մանրամասնությամբ պատմել են հոր հետ համատեղ կյանքի, նրա կողմից գործադրված նողկալի սեռական բռնությունների մասին:
Նմանատիպ հոդվածներ
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» արգելոցների մուտքն արդեն վճարովի է
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։&nbs...
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...
Քիմ Քարդաշյանը Երևանում
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում է: Նրան արդեն տեսել են դստեր հետ Երևանում ՝ մեքենա նստելիս։ &nbs...
Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված
Այսօր ժամը 10:40-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը անհայտ անձից ահազանգ է ստացել, որ Գյումու Քութաիսյան փողո...