Մտածում եմ ստեղծել օծանելիք՝ հայկական ծաղիկների բույրով․ Քարդաշյան
«Սկզբում այնքան էլ չէի հասկանում՝ ինչ է նշանակում մասնավոր կյանք։ Նորմալ էի համարում, որ իմ մասին իմանում են ամեն ինչ։ Երեխաներ ունենալուց հետո անհրաժեշտություն է առաջանում հավասարակշռության բերել։
Շատ բաներով սոցցանցերում կիսվելը կարող է վտանգավոր լինել։ Ամեն դեպքում ես բաց եմ մնում: Դա իմ բրենդն է»,- Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող WCIT համաժողովի ընթացքում իր ելույթում ասաց ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը:
«Շատ չեմ անհանգստանում սոցցանցերում թվերի, լայքերի համար։ Թվերի համար անհանգստանում եմ, երբ հարցը հասնում է բիզնեսին»,- հավելել է նա:
Ամերիկահայ աստղը խոսել է նաեւ Հայաստանում ծնված իր նոր գաղափարների մասին: «Հայաստանից գնում եմ մեծ գաղափարով, որն առաջացել է այստեղ: Մտածում եմ ստեղծել օծանելիք, որը կլինի հայկական ծաղիկների բույրով»,- մասնավորապես նշել է Քարդաշյանը:
«Ես շատ հպարտ եմ այստեղ լինելու համար, ուրախ եմ, որ Քորթնին է այստեղ, որը նախկինում այստեղ չի եղել, ուրախ եմ, որ երեխաներին մկրտեցինք, նկարահանումներ արեցինք։ Այս կոնֆերանսը շատ լավ «արդարացում» էր այստեղ գալու համար։ Այնքան հուզված եմ: Շնորհակալ եմ, որ այստեղ եմ»,- ներկաների հետ իր ապրումներից պատմել է Քարդաշյանը։
«Նոր ապրանք եմ ներկայացնում ամեն ամիս։ Ինչ վերաբերում է շուկայի ուսումնասիրությանը, պետք չէ շատ աջուձախ նայել, պետք է կենտրոնացած մնալ»,- կարծիք հայտնել է նա՝ ավելացնելով, որ ամեն դեպքում ինքն ուսումնասիրում է իր ապրանքների վերաբերյալ 250 մլն հետեւորդների կարծիքները։
Այս պահին շարունակվում է պանելային քննարկումը, որին միացել է Ալեքսիս Օհանյանը: Նա նույնպես, ինչպես Քիմ Քարդաշյանը, բուռն ծափողջույնների արժանացավ: Հատկապես՝ հավաքվածներին հայերենով ողջունելուց հետո։
Նմանատիպ հոդվածներ
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» արգելոցների մուտքն արդեն վճարովի է
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։&nbs...
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...
Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված
Այսօր ժամը 10:40-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը անհայտ անձից ահազանգ է ստացել, որ Գյումու Քութաիսյան փողո...
Քիմ Քարդաշյանը Երևանում
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում է: Նրան արդեն տեսել են դստեր հետ Երևանում ՝ մեքենա նստելիս։ &nbs...