Մենք ուզում ենք, որ մեր երեխաները հրաշալի մարդիկ մեծանան. Քարդաշյան
Երևանում լրագրողների հետ զրույցում Քիմ Քարդաշյանը խոսեց իր երեխաների մասին: Լրագրողներից մեկը նկատել է, որ Քարդաշյանը հայտնի է դարձել հասուն տարիքում, մինչդեռ իր երեխաները մեծանում են՝ իրենց թիկունքում ունենալով թիկնապահ. արդյո՞ք դա նրանց ավելի խոցելի չի դարձնում: Քարդաշյանը նշել է` հպարտ է այն փաստով` ինչպես է մեծացրել իր երեխաներին:
Նա նկատեց, որ իր ընկերներից շատերը թիկնապահների և հարստության առկայությամբ հրաշալի կերպով մեծացնում են իրենց երեխաներին:
«Դա ինձ հույս տվեց: Իմ նպատակն է մեծացնել բարի, հաջողակ երեխաներ: Մինչ այժմ նրանք այդպիսին են, և ես հպարտ եմ դրանով: Նրանք չափազանց համեստ են և նորմալ: Դա շատ աշխատանք է պահանջում, բայց ես ցանկանում եմ դա անել, որպեսզի նրանք իսկապես հրաշալի մարդիկ լինեն»,- ասել է նա՝ շեշտելով, որ իր բոլոր քույրերը նույն զգացողությունն ունեն:
«Մենք հասկանում ենք, որ դա բարդ կլինի, բայց մենք սիրում ենք մեր երեխաներին միասին մեծացնել, և դուք կզարմանաք՝ տեսնելով, թե մեր երեխաները որքան նորմալ են»,- ասել է Քիմ Քարդաշյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» արգելոցների մուտքն արդեն վճարովի է
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։&nbs...
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...
Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված
Այսօր ժամը 10:40-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը անհայտ անձից ահազանգ է ստացել, որ Գյումու Քութաիսյան փողո...
Քիմ Քարդաշյանը Երևանում
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում է: Նրան արդեն տեսել են դստեր հետ Երևանում ՝ մեքենա նստելիս։ &nbs...