Երևանի աղբահանության համայնքային հիմնարկում կաշխատեն ևս 150 աշխատակից
Երեւանի սանմաքրման եւ աղբահանության համայնքային հիմնարկը, որը ստեղծվել է այս տարվա ապրիլին, նախատեսվում է համալրել եւս 206 աշխատակցով: Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց ավագանու այսօրվա նիստում:
Այդպիսով, նշված հիմնարկի աշխատակիցների ընդհանուր թիվը կհասնի 853-ի: «Այս փուլում դա աշխատակիցների այն քանակն է, որի միջոցով հնարավոր կլինի պատշաճ աղբահանություն իրականացնել»,- ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
Ավելացվող հաստիքներից 150-ը հավաքարարի հաստիքներ են: Նախկինում հաստատված հաստիքացուցակով նույնպես 150 այդպիսի աշխատատեղ էր նախատեսվել: Այն ժամանակ փոքր թիվը պատճառաբանվում էր, որ քաղաքի մաքրությունը կազմակերպվելու է նաեւ փոշեկուլների միջոցով, հետեւաբար մարդու աշխատանքի կարիքն այդքան մեծ չի լինի:
Այժմ հավաքարարների լրացուցիչ պահանաջարկը պատճառաբանվում է այն հանգամանքով, որ փոշեկուլների ձեռքբերման գործընթացը ժամանակատար է, ու մինչ այդ անհրաժեշտ է հոգալ մայրաքաղաքի մաքրության հարցը:
«Ինչ վերաբերում է ֆինանսական բեռին, ապա բազմիցս նշել ենք, որ մեր սանմաքրման եւ աղբահանության հիմնարկի ծախսային բյուջեն որեւէ դեպքում չի գերազանցելու նախկինում «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրի սահմանաչափը, այն է՝ 5 մլրդ 170 մլն դրամ այս տարվա համար: Բայց «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրում այս թիվն ինդեքսավորվող թիվ էր, եւ յուրաքանչյուր տարվա վերջին այդ գումարը վերահաշվարկվում էր: Մեր պարագայում դրա անհրաժեշտությունը չի լինելու, բայց քաղաքապետարանն առավելագույն ջանքերով, ամենաքիչ գումարով իրականացնելու է աշխատանքները»,-ասաց նա:
Նաեւ նշեց, որ իրենց գնահատմամաբ՝ սանմաքրման եւ աղբահանության հիմնարկի համար ծախսվելիք բյուջեն այս պահին մեկ տարվա համար չի գերազանցում 5 մլրդ 170 մլն-ը:
Նմանատիպ հոդվածներ
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» արգելոցների մուտքն արդեն վճարովի է
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։&nbs...
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...
Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված
Այսօր ժամը 10:40-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը անհայտ անձից ահազանգ է ստացել, որ Գյումու Քութաիսյան փողո...
Քիմ Քարդաշյանը Երևանում
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում է: Նրան արդեն տեսել են դստեր հետ Երևանում ՝ մեքենա նստելիս։ &nbs...