Վանաձորում հարազատի հետ սեռական հարաբերություն ունենալու համա՞ր է վրեժ լուծել. ArmDaily.am
Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 4-ին Վանաձորում ահազանգով ժամանած շտապ օգնության խումբը հայտնաբերել էր հրազենից վիրավորումներ ստացած անձանց, որոնցից 3-ը մահացել են, 5-ը՝ հրազենային վիրավորումով տեղափոխվել հիվանդանոց, նրանցից մեկը ևս մահացել է հիվանդանոցում։
Սպանությունների հեղինակը ևս վանաձորցի է, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք։
ArmDaily.am-ի տեղեկություններով սպանությունները տեղի են ունեցել վրեժի հողի վրա։ Մահացածներից մեկը և սպանություններ իրականացնողը մտերիմ ընկերներ են եղել։ Վերջինս պարզել է, որ ընկերը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել հարազատի հետ։ Նա ընկերոջ հետ հանդիպել է պատիվ պահանջելու ու հաշվեհարդար տեսնելու համար, իսկ ընկերն ասել է, որ ամեն ինչ տեղի է ունենում հարազատի կամքով, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել, երիտասարդը փախել է իր տուն, իսկ մյուսները նրան հետապնդել են։ Իր տանը պահվող զենքով կրակել է իրեն հետապնդողների ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Քիմ Քարդաշյանը Երևանում
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում է: Նրան արդեն տեսել են դստեր հետ Երևանում ՝ մեքենա նստելիս։ &nbs...
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» արգելոցների մուտքն արդեն վճարովի է
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։&nbs...
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...
Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված
Այսօր ժամը 10:40-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը անհայտ անձից ահազանգ է ստացել, որ Գյումու Քութաիսյան փողո...