Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօրվա դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել:
«Սակայն ես տեղեկացա, որ իմ կոլեգան պատրաստվում է Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն անել: Ես դեմ չեմ, եթե դատարանը այդ միջնորդությանն առաջնահերթություն տա, հատկապես հաշվի առնելով, որ դատական քննություն նշանակելու Ձեր որոշման մեջ նշել էիք, որ խափանման միջոցի հարցը քննարկվելու է առաջնահերթության կարգով»,- ասաց նա:
Ալումյանը հետաքրքրվեց՝ եթե դատարանը կգտնի, որ կոլեգայի միջնորդությունը ներկայացնելուց հետո ինքն իր միջնորդությունը ներկայացնելու իրավունքը կկորցնի, ապա հիմա ներկայացնի, հակառակ դեպքում կարծում է, որ խափանման միջոցի հարցը ավելի առաջնային է, քանի որ վերաբերում է խափանման միջոցին:
«Հաշվի առնելով, որ Դուք արդեն իսկ պատրաստել եք ինքնաբացարկի միջնորդություն, դատարանը հնարավոր չի գտնում մինչ այդ միջնորդության լուծումը այլ միջնորդություն քննարկել»,- ասաց դատավորը։
Ալումյանը նշեց՝ կան մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են նրա մասնակցությունը այս քրեական գործին: Պաշտպանը դատավորի ինքնաբացարկի երկու հիմք ներկայացրեց, առաջինը՝ նա պատշաճ դատարան չի կարող համարվել, երկրորդը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. կվիրահատվի
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի։ Infocom-ի փոխացմամբ` այս մասի...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
«Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չակերտները չեն եղել». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չա...
Հեյդար Ալիևը կողմ է եղել բանակցությունների եռակողմ ձևաչափին․ Հայ Դատի հանձնախումբը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ փաստաթուղթ, որտեղ մանրամասներ են ներկայացվում 1997 թ․ օգո...