Ավարտվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Ավարտվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հատուկ օրակարգ չի եղել, ձևաչափն ազատ էր: Հարց ու պատասխանի միջոցով քննարկել են մի շարք հարցեր:
«Ամենատարբեր թեմաներ ենք շոշափել՝ ներքաղաքական, ԵԱՏՄ շրջանակում համագործակցության, ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմներին վերաբերող հարցեր: Խոսքը ընդհանուր համապարփակ ռեֆորմների մասին է, կա անհրաժեշտություն, որ այդ համակարգում իրականացվեն բարեփոխումներ: Այս կտրվածքով իր դերակատարումը կունենա անվտանգության ու պաշտպանության մշտական հանձնաժողովը»,-ասաց Լիլիթ Մակունցը:
Հանդիպմանը խոսվել է նաև Ամուլսարի շուրջ ծավալվող զարգացումների մասին: Լիլիթ Մակունցը նշեց, որ որևէ նոր բան չի ասվել, վերահաստատվել է այն, ինչ նախկինում ասվել է:
Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է «Իմ քայլը» խմբակցության աշխատանքից, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ «կարծես, թե այո»:
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. կվիրահատվի
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի։ Infocom-ի փոխացմամբ` այս մասի...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
«Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չակերտները չեն եղել». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Ալիևի գովերգման հոդվածի օրիգինալի վերնագրում անգամ չա...
Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան...