Արենիում «ԿամԱԶ» մեքենայից թմրանյութեր են հայտնաբերվել
Եղեգնաձորի ոստիկանները, ստացված տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 7-ին, ժամը 02.30-ին, Արենի գյուղի «Արենիի շուկա» կոչվող տարածքից, ապօրինի թմրամիջոց պահելու, ձեռք բերելու եւ օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 49-ամյա մի երեւանցու՝ իր վարած «ԿամԱԶ» մեքենայով:
Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել են տարատեսակ փաթեթներ՝ կանաչավուն, բուսական ծագում ունեցող չորացված-մանրացված զանգվածով: Մեքենայի զննությամբ վարորդի նստատեղի ձախ հատվածից հայտնաբերվել է ծխախոտի երկու տուփ՝ նույն պարունակությամբ: Եվս երկու փաթեթ վարորդն ինքն է ներկայացրել:
Նա հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է օգոստոսին, Երեւանի Խարբերդ թաղամասում գտնվող հայրական տանն աճած կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում` Սարալանջի ճանապարհին մոտոցիկլավարը բախվել է արագաչափ սարքի սյանը
Այսօր խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում։ Suzuki մակնիշի մոտոցիկլի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել է արա...
«Հայելի»-ում գրանցված միջադեպով չորս քաղաքացի ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. Էդգար Ջանոյան
«Հայելի» ակումբում գրանցված միջադեպով չորս անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություններ։ Այս մա...
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ) shamshyan.com
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության...