«Տպավորություն է, որ ամեն մի «ջահել» կարող է իրեն իրավունք վերապահել հարցեր լուծել»
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արջի ծառայություն մատուցողները բոլոր ժամանակներում մեծ վնաս են հասցրել:
Միայն մղձավանջային երազում է հնարավոր պատկերացնել, որ Նիկոլի իշխանության օրոք կարող է որևէ ոտնձգություն իրականացվել որևէ լրագրողի, լրատվամիջոցի, կամ որևէ խմբագրության նկատմամբ:
Իմ խորին համոզմամբ, անկախ որևէ լրատվամիջոցի կամ լրագրողի նկատմամբ ունեցած դիրքորոշումից, անթույլատրելի է մամուլ նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ցանկացած ճնշում ու ոտնձգություն:
Սա ամոթ ու խայտառակություն է:
Այնպիսի տպավորություն է, որ ամեն մի «ջահել» կարող է իրեն իրավունք վերապահել իր արժեհամակարգին համապատասխան հարցեր լուծել:
Ազատությունը չի կարելի շփոթել սանձարձակության հետ:
Սանձե՛ք այս ամենաթողությունը և կարգի՛ հրավիրեք այս «ջահելներին»՝ այն հստակ համոզմամբ, որ այս մտայնության արմատավորումը վաղը կարող է պատուհաս դառնալ պետության համար՝ խաթարելով նրա հեղինակությունը...»։
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
ՈՒՂԻՂ․ Քիմ Քարդաշյանը ժամանում է Հայաստան
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջում հայտնել է, որ Հայաստան է գալիս։ Հայուհին, ամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում է աշխարհահռչակ դիջեյ Արմին Վան Բյուրենը
Երեւան է ժամանել «Գրեմի» մրցանակակիր, աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը: Այսօր՝ WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի...