Աշխարհի առաջնություն․ Անուշ Գրիգորյանը մեկնարկեց հաղթանակով
Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը (51 կգ) մեկնարկեց հաղթանակով:
Մեկնարկային մենամարտում Եվրոպայի Մ-22 գործող չեմպիոնը մրցեց ամերիկուհի Հևեն Գարսիայի հետ և հաղթեց 3:2 հաշվով:
Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Անահիտ Հարոյանը (54 կգ) և Անի Հովսեփյանը (69 կգ):
Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 13-ին:
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերի Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերի Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին, տեղ...
ՀՐԱՏԱՊ․ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Աշխարհի չեմպիոն
Թաիլանդում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում այսօր հայազգի երկրորդ ծանրորդը դարձավ աշխարհի չեմպիոն: 109 կգ քաշա...
Իրանցի կանայք 40 տարվա ընդմիջումից հետո մարզադաշտ այցելեցին. ֆանտաստիկ հաշիվ է գրանցվել՝ 14:0
Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Իրանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Կամբոջայի...
«Ռոմա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Եվրոպայի լիգայի երկրորդ տուրում
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Վոլֆսբերգ»-ի հետ: «Արմենպրես»-ի հա...