ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետությունը չի շահագործի «Գոլդեն Փելես» հյուրանոցը. Բաբայան
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը տեղյակ չէ, թե ինչով է պայմանավորված Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահի, «Գոլդեն փելեսի» նախկին սեփականատեր Արմեն Ավետիսյանի՝ «Գոլդեն փելեսի» նվիրատվությունը պետությանը։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Նարեկ Բաբայանը։
Նա ասել է, որ «Գոլդեն փելեսը» գնելու առաջարկներ են հնչել, բայց ինքը չի կարող ոչ այդ գներն ասել, ոչ՝ անունները. «Պետք է ավելի ստուգված, վերջնական ու համոզիչ լինի այդ ասելը, որովհետեւ եթե ինչ-որ մեկը եկավ եւ ինչ-որ բան ասեց՝ դա դեռ որեւէ բան չի նշանակում»։
Դիտարկմանը, որ շենքը պահպանելու համար ոստիկանությանը պետությունը գումար է հատկացնելու, արդյոք ճիշտ չէ՞ գործընթացն արագացնել, որ հարկատուների հաշվին իրավապահ կառույցը երկար պահպանություն չիրականացնի, Բաբայանն ասաց.
«Դեռ ոստիկանությանը չի անցել, դեռեւս հանձնում-ընդունումը չի իրականացվել։ Գումարը դեռեւս չի հատկացվել, երբ կսկսվի ոստիկանության կողմից պահպանությունը, ոստիկանությունն արդեն կարիքի դեպքում կդիմի՝ Կառավարությունից լրացուցիչ գումար ստանալու համար։ Մենք կփորձենք մաքսիմալ արագ անել այս ամեն ինչը, ճիշտն ասած, հենց այսօր էլ պետք է գնանք այդտեղ»։
Հարցին՝ ինքը ում հետ է գնալու «Գոլդեն փելես», Բաբայանը պատասխանել է. «Չեմ ասի»։
Բաբայանն ասել է, որ շենքում եղած ամեն ինչ գույքագրված է. «Պետք է արվի հանձնում-ընդունումը՝ ըստ այդ գույքագրման ցանկի, եթե ինչ-որ մի բան պակաս լինի, դա չի կարող ընդունվել։ Կա հստակ պայմանավորվածություն, որ այն ամենը, ինչը թողնված է շարժական գույքի մասով՝ ամեն ինչը գույքագրված է եւ գնահատված»։
Նարեկ Բաբայանն ասել է, որ ինքը չի հանդիպել Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ եւ «Գոլդեն փելեսի» նախկին սեփականատեր Արմեն Ավետիսյանի հետ. «Տեղյակ չեմ, թե ինչով է պայմանավորված նրա նվիրատվության ցանկությունը։ Տվյալ դեպքում Ավետիսյանի որդին է դիմել, բայց ես անձամբ իր հետ չեմ հանդիպել»։
Հարցին՝ արդյոք հայտնի ընկերություններ են «Գոլդեն փելեսը» գնելու ցանկություն հայտնել, Բաբայանն ասել է. «Նման բան չկա։ Եղել են նաեւ վարձակալության առաջարկներ, բայց պետք է գտնվի լավագույն տարբերակը։ Մենք դեռ վերջնական չենք քննարկել եւ եկել լավագույն լուծմանը»։
Հարցին՝ եթե լավ տարբերակներ չառաջարկվեն, արդյոք հնարավոր է, որ պետությունը շահագործի այն, Բաբայանը պատասխանել է՝ բացառվում է։
Նշենք, որ կառավարության վերջին նիստում հավանություն տրվեց Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու հարցին։
Տեսանյութը NEWS.am -ի:
Նմանատիպ հոդվածներ
Հայերը մարդկանց գլուխներ չեն կտրում․ Մարուքյանը ԵԽԽՎ-ում պատասխանել է Ադրբեջանի պատվիրակին
Հայերը մարդկանց գլուխներ չեն կտրում և դուք չէ, որ պիտի խոսեք ահաբեկչության մասին։ Այս մասին ԵԽԽՎ-ում ասել է ԱԺ պատգամավո...
ՈՒՂԻՂ. Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան ՝ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստ...
ՈՒՂԻՂ․ Մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը
Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել...
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը` ՈՒՂԻՂ
Այս պահին ընթանում է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը: Հանդիպումը ուղիղ հեռարձակվում է վարչապետի պաշտոնական ֆեյ...