Քոչարյանի ազատությունն ամենաանմեղ բանն ա, որ մեզ հետ կարող ա պատահել. Սահակյան
Սուրեն Սահակյանն իր ֆեյսբույան էջում գրել է.
«Հիշում ե՞ք՝ ոնց ցրվեց նախկին գումարման ԱԺ-ն։ Վարչապետը հրաժարվեց իր լիազորություններից, ԱԺ-ն, քաղաքական պայմանավորվածության արդյունքում, երկու անգամ նոր վարչապետ չընտրեց ու ԱԺ-ն ցրվեց օրենքի ուժով։ Հիշո՞ւմ եք՝ ինչ աղմուկ էր բարձրացել մինչ այդ, թե հները Ռոբերտ Քոչարյանին կառաջադրեն ու կընտրեն, բան։ Մի պանիկա էր, մեծ բոլոլա, ահավոր բազառ։ Դա, կարծում եմ, քաղաքական պրոցեսները թերի ընկալելու, քաղաքական հին, ախմախ կարծրատիպերը էսօրվա պետական կյանքի վրա պրոյեկտելու հետևանք էր։ Նույն բանը, իմ կարծիքով, հիմա ա տեղի ունենում հիմա՝ Ռ․Ք․ դատավարության պարագայում։ Էն, որ նա պետք ա նստի, կլինի, բայց մարդիկ նենց են սարսափում նրա ազատությունից, որ պետական ամեն ինչը դրա հետ են կապում։
Մի անգամ էլ ասեմ, որ մենք հնին վերադառնալու «շանս» չունենք։ Չի լինելու նման բան։ Հնարավոր ա, որ նոր կառավարության որոշակի թույլ, անկազմակերպ, այսրոպեական շահը սպասարկող քայլեր մեծացնեն հների հնարավորությունները, բայց էստեղ երկու հանգամանք կա։ Առաջինը՝ էդ շանսերը հաղթանակի շանսեր չեն լինելու ու երկրորդը՝ եթե կառավարությունն ու կառավարող ուժը էդքան անհեռատես են, ապա Ռ․Ք․-ի ազատությունն ու նրա «քաղաքական» գործունեությունը ամենաանմեղ բանն ա, որ մեզ հետ կարող ա պատահել։ Լիքը ուրիշ հարցեր կան, որտեղ ձախողումները ավելի էական են»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի. Լուկաշենկոն` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հ...
Վլադիմիր Պուտինը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Երեւանում...
Փայլուն զրույց ունեցանք Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...