Նման իրավիճակում չի կարելի անձին պահել կալանքի տակ. Գրիգորյանի պաշտպան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը: Նիստին ներկա էր միայն Նազիկ Ամիրյանը, իսկ Մանվել Գրիգորյանը, ինչպես և նախորդ նիստերին, առողջական խնդիրների պատճառով նիստին չէր ներկայացել:
Այս նիստի ընթացքում դատարանը պետք է անդրադառնա նախորդ նիստերին ներկայացված միջնորդությանը` կալանքի տակ գտնվող անշարժ և շարժական գույքերը վարձակալության տալուն թույլտվություն ստանալու համար, որից ստացվող գումարները պետք է փոխանցվեն վերահսկվող հաշիվներին: Մինչ միջնորդության քննությունը, պաշտպանական կողմը կրկին միջնորդություն ներկայացրեց` խափանման միջոցը փոխելու համար:
«Տպավորություն է, որ դատարանը չի ցանկանում ողջամիտ ժամկետում քննել այս գործը: Դատարանի տիրապետման տակ են բժիշկների փաստաթղթերը, որոնք արձանագրում են, որ կալանքը խոչընդոտում է բուժմանը, իսկ դատարանն անտեսում է: Արդյո՞ք դատարանը չի ցանկանում, որ Մանվել Գրիգորյանը կարողանա գալ և մասնակցել նիստերին: Խնդիր է դրված իրականցնելու արդարադատություն․ 4, 5, 6 ամիս է՝ դատավորը ամեն ինչ անում է, որ գործը չքննվի: 2019-ին ապրիլից դատարանի վարույթում է գործը, տասնյակից ավելի նիստեր են եղել, որոնց Մանվել Գրիգորյանի մասնակցությունը չի ապահովվել առողջական խնդիրների պատճառով, բժիշկների ներկայությամբ 2 անգամ մասնակցել է, բայց ինքնազգացողության վատացման պատճառով հետաձգվել է: Նման իրավիճակում չի կարելի անձին պահել կալանքի տակ, այս ամիսներին ողջ փաստաթղթերը փաստում են, որ ոչ միայն կալանքի ընթացքում գրանցվել է բացասական դինամիկա, ինքնուրույն տեղաշարժվելու խնդիր ունի, այլև հնարավոր չէ բուժումն արդյունավետ իրականացնել, նման վերաբերմունքն անօրինական խոշտանգում է: Հայցում ենք դատարանից կալանավորումը փոխարինել գրավով, գրավի չափը սահմանել մինչև 5 մլն դրամ»,- ասաց պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Մեղադրող կողմն առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ այն չի տարբերվում նախորդ նիստերին ներկայացված միջնորդությունից, փաստարկները նույնական են, և միջնորդությունը ենթակա է մերժման: Առարկությանը ի պատասխան՝ պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց.
«Որ ասում ենք՝ սկսել է չքայլել, ձայնը փոփոխվել է, շաքարը բարձրացել է, դա փոփոխություն չէ՞: Պետք է մահվան վկայական ներկայացնենք, որ փոփոխություն համարվի՞»,- ասաց պաշտպանը:
Նիստն ընդմիջվեց, միջնորդության մասին որոշումը կհրապարակվի ժամը 14։00-ին:
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընթացքում պաշտպանները կրկին միջնորդություն էին ներկայացրել խափանման միջոցը գրավով փոխարինելու համար, սակայն դատարանը մերժել էր:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի. Լուկաշենկոն` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հ...
Վլադիմիր Պուտինը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Երեւանում...
Փայլուն զրույց ունեցանք Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...