Մենք երախտապարտ ենք Հայաստանին. Լուկաշենկո
Բելառուսի պատվիրակության անունից շնորհակալություն եմ հայտնում հայկական կողմին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ջերմ ընդունելության համար, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք երախտապարտ ենք Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում իր նախագահության ընթացքում ինտեգրացիայի ամրապնդման հարցերում ներդրված ջանքերի համար», - ասել է նա:
Լուկաշենկոն հիշեցրեց՝ 2019թ.-ի առաջնահերթությունների վերաբերյալ իր ելույթում Փաշինյանը նշել էր երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացումը:
«Այս կոնտեքստում անհրաժեշտ է դրական գնահատել Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի պատրաստ լինելը, որն ուժի մեջ է մտնում հոկտեմբերին: Մեզ համար կարևոր է նաև Սինգապուրի հետ համաձայնագրերի փաթեթը: Իրանն ու Սինգապուրը մեզ համար շատ նշանակալից գործընկերներ են, իսկ տնտեսական կապերի աճի պոտենցիալն ահռելի է», - ասել է Բելառուսի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի. Լուկաշենկոն` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հ...
Փայլուն զրույց ունեցանք Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...