Կորցրել ենք մի մեծության, որի աշխատանքներում հայրենիքը միշտ ներկա էր. Արմեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել քանդակագործ Արտո Չաքմաքչյանի մահվան կապակցությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Ցավալի կորուստ ունենք. մահացել է քանդակագործ Արտո Չաքմաքչյանը:
Կորցրել ենք մի մեծություն, որի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ տրոփում էր անհանգիստ ժամանակի սիրտը, որի աշխատանքներում Հայրենիքը միշտ ներկա էր՝ ակնհայտ կամ աներևույթ, այն Հայրենիքը, որը միշտ ապրում էր նրա մեջ ու ապրեցնում նրան: Քանզի անկեղծ էր, երբ ասում էր. «Ես գնացի Հայաստանից, որ շարունակեմ սիրել Հայաստանը: Ոչ մի օր հոգով չեմ հեռացել Հայաստանից»:
Արտոյի գործերը հարստացրել են մեր մշակույթի գանձարանը, հայկական արվեստը դուրս բերել միջազգային ասպարեզ:
Նա կշարունակի մնալ Հայաստանում՝ մեր հիշողության մեջ, մեր մշակույթի պատմության մեջ:
Անկեղծորեն ցավակցում եմ Վարպետի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձագուկ լուսանի զբոսանքը Հայաստանում
WWF Armenia-ն նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է զբոսնող ձագուկ լուսանը: Տեսանյութը՝ ընձառյուծի խնամակալ Գառնիկ...