Հրայր Թովմասյանի սանիկը կալանավորվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, քիչ առաջ որոշում է կայացրել բավարարել քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Նորայր Փանոսյանի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի` ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատածում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանը, որը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է,
ձերբակալվել է։
Կատարված նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Փանոսյանը 2011-2014թթ.–ին նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ, շահադիտական նպատակներով, ինչպես նաև անձնական այլ շահագրգռությունից և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2013թթ. ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով, իսկ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 հասցեի տարածքում գործող նոտարին՝ տարածքի սեփականաշնորհմանն իրենց ներգրավվածության մասին անուղղակի տեղեկացնելով, զրկել են վերջիններիս «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ որպես նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարների, իրենց անհատույց օգտագործման իրավունքը գրանցել իրենց միջոցներով վերանորոգված և իրենց կողմից զբաղեցված՝ ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի թիվ 604-Ն որոշմամբ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող վերը նշված տարածքների նկատմամբ՝ նպատակ ունենալով ինքնուրույն ձեռք բերել այդ անշարժ գույքերը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության, Երևան համայնքի, ինչպես նաև նշված նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի. Լուկաշենկոն` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հ...
Վլադիմիր Պուտինը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Երեւանում...
Փայլուն զրույց ունեցանք Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...