Արցախի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոունի հետ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոունի հետ։
ԱԳ նախարարը բարձր է գնահատել կոնգրեսական Փալոունի հետևողական ջանքերն ու նախաձեռնությունները՝ ուղղված ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շահերի առաջմղմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության հաստատմանն ու ամրապնդմանը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարբեր մակարդակներում Արցախի և ԱՄՆ միջև հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին։ Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի միջազգային համագործակցության բնագավառում ամերիկյան ուղղությունը կարևոր տեղ է զբաղեցնում՝ հաշվի առնելով հայկական սփյուռքի ներուժը և ԱՄՆ հետ հաստատված բարեկամական կապերը։ Կողմերն ընդգծել են շարունակական ջանքերի անհրաժեշտությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու համագործակցությունը Արցախի և ԱՄՆ քույր քաղաքների միջև, ինչպես նաև Արցախի և ԱՄՆ նահանգների հետ, որոնց օրենսդիր մարմիններն ընդունել են հանրապետության անկախությունը սատարող բանաձևեր։
Կոնգրեսական Փալոնեի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնած վերջին սադրանքներին։ Կողմերի գնահատմամբ՝ նշված միջադեպերը ևս մեկ անգամ ցույց են տալիս հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի ներդրման հրատապությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Փայլուն զրույց ունեցանք Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...