Կառավարության արտահերթ նիստում հավանություն է տրվել 2020թ. պետբյուջեի նախագծին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ՝ ՀՀ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1,697,618,538.8 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1,880,186,389.8 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182,567,851.0 հազար դրամ: Օրինագծով նախատեսվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը՝ 2020 թ. ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:
Գործադիրը հավանություն է տվել նաև «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Oրենքով ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացման մասով ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է 2020 թ. հունվարի 1-ից:
Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի 18-րդ հոդվածով սահմանված ժամկետների 2 տարով երկարաձգումով՝ դոտացիաների գումարների հաշվարկման գործընթացն 2020 և 2021 թթ. համար օրենքին համապատասխան իրականացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բուժկենտրոն
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն տե...
Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի. Լուկաշենկոն` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հ...
Վլադիմիր Պուտինը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Երեւանում...
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...